Արցախում էլեկտրաէներգիայի անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ ՝ 1 ժամ տևողությամբ

Արցախէներգո ՓԲԸ-ն հայտնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ
հանրապետության տարածքում գործող մի շարք ձեռնարկություններ, որոնք հանդիսանում են էլեկտրաէներգիայի խոշոր սպառող, շրջափակման պատճառով գործունեություն չեն ծավալում, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմանների պատճառով կրկնակի նվազել է ընդհանուր սպառումը ու շուրջ 40%- ով աճել գետերի հունի վրա աշխատող փոքր ՀԷԿ-երի արտադրանքը, հնարավորություն է ընձեռնվել ժամանակավորապես վերանայել հովհարային անջատումների ժամանակացույցը։
Ուստի, առաջիկա ժամանակահատվածում անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ ՝ մեկ ժամ տևողությամբ, նույն խմբերով։
Այսօր ժամը 19։00-ից սկսած անջատում չի իրականացվելու, իսկ նոր ժամանակացույցը կաշխատի ս․թ․ մարտի 31-ից՝ ժամը 07։00-ից։
Հովհարային անջատումների նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։