Բուհերի ընդունելության համար միասնական և ներբուհական քննությունների հայտագրման մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին
Գլխավոր » Լրահոս » Բուհերի ընդունելության համար միասնական և ներբուհական քննությունների հայտագրման մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին

Բուհերի ընդունելության համար միասնական և ներբուհական քննությունների հայտագրման մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի ապրիլի 15-ից սկսում է 2023թ. բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Այս մասին հայտարարություն են տարածել ԱՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջում։

Ընդունելության քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար դիմորդն ընդունելության դիմում-հայտը էլեկտրոնային եղանակով ուղարկում է՝

Արցախի Հանրապետության ԳԹԿ-ի atc.nk.am@mail.ru էլեկտրոնային փոստին, եթե ցանկանում է ընդունվել Արցախի Հանրապետության որևէ բուհ կամ Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով Հայաստանի Հանրապետության որևէ բուհ, և եթե ընտրած մասնագիտության ընդունելության մրցութային քննությունները միասնական են,
Հայաստանի Հանրապետության ԳԹԿ-ի կայքէջին`http://www.atc.am, եթե ցանկանում է ընդունվել Հայաստանի Հանրապետության բուհ՝ Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով և ընտրած մասնագիտության ընդունելության քննությունները ներբուհական են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության որևէ բուհ՝ ոչ նպատակային տեղերով:

2023թ․ դիմորդներիբուհերի մասնագիտության և ընդունելության քննությունների հայտագրման ու դիմում-հայտի լրացման կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով. https://rb.gy/ardpgk ։

1