Արգենտինացի պաշտոնյաներին ներկայացրել եմ 44-օրյա պատերազմից հետո Արցախում և ՀՀ-ի սահմաններին ստեղծված իրավիճակը. Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բուենոս Այրեսում ունեցած հանդիպումներին.
Բուենոս Այրեսում հանդիպել եմ Արգենտինայի ընկերվարական կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Մոնիկա Ֆեյնի և Արմատական քաղաքացիական միություն կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Խուան Մարտին Մուսակիոյի հետ: Ներկայացրել եմ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը: Արգենտինացի գործընկերների համար ուրվագծել եմ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները: Քննարկել ենք նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Այցը կազմակերպվել էր ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից: