Հակառակորդի կրակոցից Երասխում զինծառայող է զոհվել
Գլխավոր » Լրահոս » Հակառակորդի կրակոցից Երասխում զինծառայող է զոհվել

Հակառակորդի կրակոցից Երասխում զինծառայող է զոհվել

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Արշակ Սարգսյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից էր, նախորդ տարվա հուլիսին էր զորակոչվել բանակ:

NEWS.am-ի հետ զրույցում Արշակի ընտանիքի բարեկամուհին պատմեց, որ նա իրենցից փոքր մեկ եղբայր ուներ, մայրը տնային տնտեսուհի է, հայրն աշխատում է գործարաններից մեկում:

1