Ադրբեջանը Արցախի «Կլազին ձոր» տարածքում կրակահերթ է բացել այգին մշակող գյուղացիների ուղղությամբ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը Արցախի «Կլազին ձոր» տարածքում կրակահերթ է բացել այգին մշակող գյուղացիների ուղղությամբ

Ադրբեջանը Արցախի «Կլազին ձոր» տարածքում կրակահերթ է բացել այգին մշակող գյուղացիների ուղղությամբ

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչներ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը։

Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

1