Միջոցառում նվիրված Արցախյան շարժման 27-ամյակին

Փետրվարի 20-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Արցախյան շարժման 27-ամյակին նվիրված ‹‹Հայդուկ›› հրաձգարանում կազմակերպվեց հրաձգություն:
Հրավիրված էին Արցախում գործող կուսակցությունների երիտթեւերի, երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը: Շնորհավորելով երիտասարդներին Արցախյան շարժման տարեդարձի առթիվ` նա նշեց. ‹‹Տեսնում եմ, որ բավական մեծ քանակով երիտասարդներ են այստեղ հավաքվել` խորհրդանշելու, որ մենք զենքերը վայր չենք դրել:
Այո՛, խաղաղություն է, բայց այդ խաղաղությունը նրանք են կերտում ամեն օր: Կարեւոր է այնպիսի երիտասարդներ ունենալ, որոնք գիտակցում են իրենց իրավունքը եւ իրենցից բացի ոչ ոք այդ իրավունքը չի պաշտպանի: Այդ պարագայում միայն մենք կարող ենք վստահ լինել, որ ապագա ունենք››,- ասաց Գասպար Կարապետյանը: