ՀՀ ՊՆ-ն հայտարարել է զորամասերից մեկում անհայտ պատճառներով մահացած զինծառայողի հայտնաբերելու մասին

Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին: