Բրյուսելը շտապում է վերականգնել առկախված գործընթացը. Շահան Գանտահարյան
Գլխավոր » Լրահոս » Բրյուսելը շտապում է վերականգնել առկախված գործընթացը. Շահան Գանտահարյան

Բրյուսելը շտապում է վերականգնել առկախված գործընթացը. Շահան Գանտահարյան

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և պահպանել միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։ 

ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել մասնակցել երկխոսությանը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակմանը», 

«Ի՞նչ է անմիջականորեն առաջադրում ԵՄ-ն նման հայտարարությամբ» Նոյյան Տապանի հարցին պատսխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։ 

Այստեղ մի քանի առանցքային ուղերձ կա․ միջազգային դատարանի որոշումի իրականացման առաջադրանքը զուգակցվել է նոյեմբեր 9-ի հրադադարի հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների հետ։ Այնտեղ սլաքը  ուղղվել է 6-րդ կետին, որտեղ հստակ նշվել են Ադրբեջանի, բայց նաև ռուս խաղաղապահների վերահսկողության պարտավորությունները։ 

Սա մի կողմից եթե նոյեմբեր 9-ի լեգիտիմացումն է ԵՄ-ի կողմից, մյուս կողմից հիշեցում է ոչ միայն Բաքվի, այլ նաև Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները։ 

Առանցքային այլ ուղերձ է Բրյուսելով բանակցությունները շարունակելու կամ միջնորդելու առաջադրանքը։ Ընդ որում՝ անմիջական եւ հրատապ կարգով․ ԵՄ-ն պարզ տեքստով ասում է, որ «անհամբեր սպասում են Եվրոպական Խորհրդի նախագահի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակմանը»։ Սա է բանաձևը․ԵՄ-ն շտապում է վերականգնել Բրյուսելյան առկախված գործընթացը։ 

1