Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորում ստացած ոստիկանության ծառայողը վիրահատվել է. Արցախի ԱՆ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորում ստացած ոստիկանության ծառայողը վիրահատվել է. Արցախի ԱՆ

Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորում ստացած ոստիկանության ծառայողը վիրահատվել է. Արցախի ԱՆ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սյսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է ԱՀ Առողջապահության նախարարության « Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա։

1