Արցախի թեմի առաջնորդն ընդունել է միջկուսակցական համակարգող մարմնի ներկայացուցիչներին
Գլխավոր » Լրահոս » Արցախի թեմի առաջնորդն ընդունել է միջկուսակցական համակարգող մարմնի ներկայացուցիչներին

Արցախի թեմի առաջնորդն ընդունել է միջկուսակցական համակարգող մարմնի ներկայացուցիչներին

Այսօր՝ մարտի 2-ին, Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդունել է Արցախում գործող երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին՝ ՀՅԴ Արցախի կառույցից  Դ. Իշխանյանին և Ա. Մոսիյանին, «Արդարություն» կուսակցությունից  Հ. Հակոբյանին, Արցախի ժողովրդավարական կուսակցությունից Ա. Ղուլյանին: Կուսակցությունների ներկայացուցիչները սրբազան հորը տեղեկացրել են միջկուսակցական համակարգող մարմի նպատակների և հետագա գործունեության մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ քաղաքական զարգացումները, ներքաղաքական իրավիճակն ու արտաքին մարտահրավերները։

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ողջունել է համակարգող մարմնի ձևավորումը՝ կարևորելով Արցախի համար այս ծանր իրավիճակում համախմբումն ու միասնական աշխատանքը առկա մարտահրավերները պատվով հաղթահարելու համար։ Սրբազան հայրը պատրաստակամություն է հայտնել ջանք չխնայել համախմբվածությունն ու միասնականությունը պահպանելու գործում:

1