Հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտակերտի և Շուշիի շրջաններում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։
Հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։
Տվյալ փաստերով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
Ռուս խաղաղապահների կողմից շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը:
Ապահովվել է մարդասիրական բեռով ՌԽԶ-ի ավտոշարասյան ուղեկցումը Գորիս — Ստեփանակերտ երթուղով։
yerkir.am