Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ անցորդներին գրքեր են բաժանվել

Փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի ու Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Ամեն անցորդի մեկ գիրք» ծրագիրը։
Ծրագրի գլխավոր նպատակն է նաեւ հասարակության մեջ քարոզել գիրք ընթերցելու ավանդույթը։

