Սա է թշնամու իրական դեմքը՝ բարբարոս և անգութ. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր Էրդողանական վարչախմբի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ հայաստանցի փրկարարներն Ադիյամանում ավերակների միջից փրկել են մի երեխայի և երիտասարդ կնոջ կյանք։
Այս նույն ժամանակահատվածում Էրդողանական վարչախմբի եղբայր Բաքվի բարբարոսական վարչախումբը շրջափակման մեջ է պահում տասնյակ հազարավոր մեր երեխաների և կանանց Արցախում։
Սա է թշնամու իրական դեմքը՝ բարբարոս և անգութ։