Փաստորեն փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, բայց Արցախ՝ ոչ

Փաստորեն փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, բայց շրջափակված, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ, որտեղ վերջացել են առաջնային անհրաժեշտության ապրանքները` ոչ, դա «ռուսների գործն է, թող իրենք անեն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։