Հրդեհ ՀՅԴ Ստեփանակերտի գրասենյակում
Գլխավոր » Լրահոս » Հրդեհ ՀՅԴ Ստեփանակերտի գրասենյակում

Հրդեհ ՀՅԴ Ստեփանակերտի գրասենյակում

Փետրվարի 11-ին տեղի ունեցած պատահարի հետեւանքով այրվել է ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» գրասենյակի առաջին հարկը։

Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 3։30-ի սահմաններում։ Ամբողջությամբ այրվել է գրասենյակի առաջին հարկում գտնվող պահակակետը, ծխահարվել միջանցքը։

Տեղի ունեցած պատահարի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել շենքի անվտանգության աշխատակից Մհեր Ղահրամանյանը։

Առավոտյան այցելելով հիվանդանոց՝ տեղեկացանք, որ Մհեր Ղահրամանյանի կյանքին վտանգ չի սպառնում, ստացել է այրվածքներ և շնչուղիների ծխահարում։

1