Ավստրալիայի խորհրդարանի որոշ անդամներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը
Գլխավոր » Լրահոս » Ավստրալիայի խորհրդարանի որոշ անդամներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

Ավստրալիայի խորհրդարանի որոշ անդամներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

Ավստրալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ կոչ անելով Ադրբեջանին անմիջապես բացել միջանցքը: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը:

Ավստրալացի սենատոր Ջենեթ Ռայսը երկրի խորհրդարանի վերին պալատում հայտարարել է, որ բոլոր երկրներում պետք է հարգվեն մարդու իրավունքները:

«Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի Արցախի համայնքի համար և մեծ մտահոգություն է առաջացրել Ավստրալիայի հայ համայնքի մոտ», — նշել է սենատորը՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը նաև տեղեկացնում է Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ավստրալիա-Հայաստան ներխորհրդարանական միության նախագահ Ջերոմ Լաքսալի ելույթի մասին: Միանալով սենատոր Ջենեթ Ռայսին՝ Լաքսալը նույնպես դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախահայերի շրջափակումը:

«Բերձորի միջանցքը, որը սովորաբար կոչվում է կյանքի ճանապարհ, ինքնորոշված հայ բնակչության միակ ցամաքային կապն է Արցախի և արտաքին աշխարհի միջև… Կան բոլոր նշանները, որ այս արգելափակումը հերթական ողբերգական պահը կդառնա հայ ժողովրդի պատմության մեջ», — նշել է պատգամավորը:

1