Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա

Fars լրատվական գործակալությունը հաստատել է, որ այսօր հունվարի 27-ին, Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա զինված հարձակման լուրը։
Այս լրատվական գործակալությունը գրել է նաև, որ այս հարձակումը հաստատել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարարությունը։
Թուրքական Anatolia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարձակման ժամանակ մեկ մարդ է սպանվել։
Fars-ը, հղում անելով Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, գրել է, որ հարձակումը տեղի է ունեցել Բահմանի 7-ի առավոտյան, որի ժամանակ «Կալաշնիկով զենքով զինված անձը ներխուժել է դեսպանատուն»։
Այլ տեղեկությունների համաձայն՝ այս միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու սպա։