Արցախում 2022 թ. ընթացքում ծնվել է 1623 երեխա
Գլխավոր » Լրահոս » Արցախում 2022 թ. ընթացքում ծնվել է 1623 երեխա

Արցախում 2022 թ. ընթացքում ծնվել է 1623 երեխա

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623  երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ առողջապահության նախարարությունը։

Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության  բուժհաստատություններում  ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝  «Մոր և մանկան առողջության  պահպանման կենտրոն»  ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում:    

2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:  

Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա:

1