Ադրբեջանը գործում է բացարձակ անպատիժ

Ադրբեջանը գործում է բացարձակ անպատիժ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների եւ պետությունների հայտարարությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Այս իրավիճակում միակ իրատեսական քայլը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է։ Միջազգային խաղացողները պետք է որոշեն՝ կարեւոր են սովի մատնված մարդկանց կյա՞նքը, թե՞ տնտեսական կամ այլ շահեր»,- գրել է նա։