Արցախի Հանրապետության նախագահը նոր նախարարներ է նշանակել
Գլխավոր » Լրահոս » Արցախի Հանրապետության նախագահը նոր նախարարներ է նշանակել

Արցախի Հանրապետության նախագահը նոր նախարարներ է նշանակել

ԱՀ նախագահական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավիրի Գալստյանին ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝  Սուրեն Գալստյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար:

Հրանտ Սաֆարյանն զբաղեցնում էր ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը:

1