Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ
Գլխավոր » Լրահոս » Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ

Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի ապաշրջափակմանն ուղղված Եվրոպական դատարանի դերակատարությանը․

«Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:

Ավելի վաղ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

Հուսանք սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար։

Շնորհակալ եմ Եղիշե Կիրակոսյանին և նրա թիմին այս կարևոր գործընթացը նախաձեռնելու համար»։

1