ԼՂ հարցը կրկին միջազգայնացվեց
Գլխավոր » Լրահոս » ԼՂ հարցը կրկին միջազգայնացվեց

ԼՂ հարցը կրկին միջազգայնացվեց

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում անդրադարձել է Արցախյան հարցի միջազգայնացմանը.

«Նախիջևանի Ինքնավար հանրապետության Գերագույն Մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։

Ես դեռ նոյեմբերի 23-ի իմ գրառման մեջ կանխատեսել էի Թալիբովի մոտալուտ հրաժարականը։ Նա այս պաշտոնին էր 1995 թ.-ից և հայտնի էր «Նախիջևանի խան» մականվամբ։

Թալիբովի հրաժարականի հիմքում բազմաթիվ պատճառներ են ընկած, բայց իմ կարծիքով` շատ հավանական է, որ առաջիկայում կարող է դրվել Նախիջևանի ինքնավար հանրապետության «ինքնավար» կարգավիճակի վերացման հարցն առհասարակ, ինչը կապված է նաև Արցախի խնդրի հետ։

Բայց նման բան Ալիևը կարող է անել միայն սահմանադրություն փոխելով և հանրաքվե անցկացնելով»։

1