Հերթական անգամ իշխանությունն իր պարտականությունը բարդում է Ռուսաստանի վրա․ Արծվիկ Մինասյան
Գլխավոր » Լրահոս » Հերթական անգամ իշխանությունն իր պարտականությունը բարդում է Ռուսաստանի վրա․ Արծվիկ Մինասյան

Հերթական անգամ իշխանությունն իր պարտականությունը բարդում է Ռուսաստանի վրա․ Արծվիկ Մինասյան

Հերթական անգամ իշխանությունը փորձում է մանիպուլյացիա անել և իր պարտականությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ուզում եմ հիշեցնել, որ եռակողմ հայտարարությունը սկզբից ամոթով, բայց հետո հպարտությամբ էիք հիշատակում. ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, Լաչինի այլընտրանքային ճանապարհը, ձեր իշխանությունն է ստանձնել պարտավորություն լինել Արցախի երաշխավորը։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Հիմա եկելայստեղ լոլոներ եք կարդում, թե գնացեք ռուսներից պահանջեք։ Ռուսներից էլ պետք է պահանջել, բայց առաջին պատասխանատուն դուք եք, Հայաստանի իշխանությունն է, որ երկիրը հասցրել է այս օրին։ Հիմա արտաքին հետախուզական ծառայություն եք ստեղծում, ՊՊԾ-ն եք հանում տանում, թե սուլթանական-իշխանական համակարգ եք ստեղծում մեկ անձի շուրջ։ Դա ոչ մի ձև չի կարող փարատել այն մտահոգությունը, որ Արցախը շրջափակման մեջ է։ Անվտանգության երաշխավորության ստանձնումն ի դեպ դուք ինքներդ եք գրել, ձեր ծրագրում եք գրել։ ԱԽ գրասենյակի գործողությունների ծրագրում գրված է Արցախի հանրապետության իրավունքների պաշտպանություն։ Բոլոր երկրներում էլ, իսկ առավել ևս Հայաստանի և Արցախի թիվ մեկ պատասպանատուն դուք եք»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ 2 ու կես ամիս է՝ հարցադրումներ են ուղարկել իշխանությանը, բայց մինչև հիմա պատասխան չկա։

1