Հետաքրքիր քննարկումներ ունեցանք Հայ դատի հանձնախմբերի հետ Արցախին աջակցելու իրենց շարունակական ջանքերի մասին

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցավ հանդիպում Հայ դատի բոլոր գրասենյակների և Արցախի Հանրապետության ներկայացուցիչների միջև:
Հանդիպումից հետո ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը իր թվիթերյան էջում գրել է.
«Շատ հետաքրքիր քննարկումներ ունեցանք Հայ Դատի հանձնախմբերի հետ Արցախին աջակցելու իրենց շարունակական ջանքերի և այն գործողությունների մասին, որ նրանք գործադրում են Ադրբեջանի շրջափակումը կանգնեցնելու համար: Շնորհակալություն Հայ Դատի և սփյուռքի մյուս աջակիցներին՝ միշտ Արցախի կողքին լինելու համար»: