Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը: 

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է»:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությանն անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին խաթարել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ: Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանի Կառավարությանը վերականգնել գազի անխափան մատակարարումը տարածաշրջանի բնակիչներին։ 

«Ի վերջո, մենք հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ տեղաշարժի ազատությունը, ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

yerkir.am

1