ԼՂ-ի ֆիզիկական շրջափակումը համարժեք է մարդկանց դանդաղ մահվան դատավճիռ կայացնելուն․ Հենրիխ Մխիթարյան
Գլխավոր » Լրահոս » ԼՂ-ի ֆիզիկական շրջափակումը համարժեք է մարդկանց դանդաղ մահվան դատավճիռ կայացնելուն․ Հենրիխ Մխիթարյան

ԼՂ-ի ֆիզիկական շրջափակումը համարժեք է մարդկանց դանդաղ մահվան դատավճիռ կայացնելուն․ Հենրիխ Մխիթարյան

 Twitter–յան իր էջում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գրել է.

«Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է մարդկանց դանդաղ մահվան դատավճիռ կայացնելուն։

Երկուշաբթի Ադրբեջանը փակեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ուղին։ Սա կյանքի ճանապարհ է արցախցիների համար, քանի որ այս ճանապարհով են տեղափոխվում բոլոր բեռները` սննդամթերքից մինչև դեղորայք:

120 հազար բնակիչ, այդ թվում` 30 հազար երեխա, այս պահին շրջափակման մեջ են։ Ավելին` Ադրբեջանը դադարեցրել է նրանց գազամատակարարումը` ստեղծելով կործանարար իրավիճակ։

Հաշվի առնելով, որ հիմա ձմեռ է, իսկ ջերմաստիճանը գիշերը 0-ից ցածր է, տեղի բնակչությունը կանգնած է մահվան վտանգի առաջ։ Սա հումանիտար աղետ է»։

1