Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է. Նեդ Փրայս
Գլխավոր » Լրահոս » Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է. Նեդ Փրայս

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է. Նեդ Փրայս

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը:

«Ես ուզում եմ հատկապես հստակ ասել, որ ցանկացած աշխատանքի խափանում (իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի խափանումների մասին հաղորդումներ), կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի` հատկապես ձմեռային ամիսներին: Եթե դա միտումնավոր է, ապա անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումը», – ասել է Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև շեշտել է, որ Լաչինի միջանցքի փակումը կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ: Նա հիշեցրել է Twitter-ում հրապարակած իր հայտարարությունը, որով ԱՄՆ-ն Ադրբեջանի Կառավարությանը կոչ էր անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ շեշտելով, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են:

1