ՀՀ ՄԻՊ-ը եւ Կարա ՄըքԴոնալդը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների վիճակը
Գլխավոր » Լրահոս » ՀՀ ՄԻՊ-ը եւ Կարա ՄըքԴոնալդը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

ՀՀ ՄԻՊ-ը եւ Կարա ՄըքԴոնալդը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:

ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, քննարկվել են առաջնահերթ հարցեր։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի եւ հարձակման հետեւանքները, մասնավորապես ՄԻՊ-ի կողմից փաստագրված մարդու իրավունքների շարունակական խախտումները։

«Զրուցակիցը հետաքրքրվել է նաեւ մարդու իրավունքներին առնչվող մի շարք անհատական գործերով։ Կարա ՄըքԴոնալդը վերահաստատել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ։

1