Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում

Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում, և այդ մասին իր հստակ դիրքորոշումը վաղուց է հայտնել,-Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Ադրբեջանը ևս պետք է հասկանա ու ընդունի, որ խաղաղության հասնելու միակ տարբերակը նույն տարածաշրջանում կողք կողքի, բայց ոչ միասին ապրելն է: Այս մասին ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա կրկնելու Գերմանիայի հանրային՝ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանին և Արցախին, մասնավորապես, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև կադրեր հրապարակել հոկտեմբերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից:
Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ողջունելի է։