Պատրաստ ենք աջակցելու ապազգային իշխանությունների դեմ իրական պայքար մղող ուժերին և գործիչներին
Գլխավոր » Լրահոս » Պատրաստ ենք աջակցելու ապազգային իշխանությունների դեմ իրական պայքար մղող ուժերին և գործիչներին

Պատրաստ ենք աջակցելու ապազգային իշխանությունների դեմ իրական պայքար մղող ուժերին և գործիչներին

Ընդդիմության ձախողումը ՀՀ ձախողումն է։ Այս մասին 24TV-ի եթերում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ Երևանում խրախճանք է ցեղասպանությունից առաջ, իշխանությունը Ամանոր է անում, մեծ թվով գումարներ է ծախսում, իսկ Վարդենիսում այդ նույն ընթացքում անմխիթար վիճակ է, զինվորները տարրական պայմաններ չունեն։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի պնդմամբ՝ ընդդիմությունը չի նահանջել իր սկզբունքներից. պայքարելու են մինչև վերջ և չեն էլ պատրաստվում հեռանալ, քանի որ քաղաքացիներն իրենց ձայն են տվել կոնկրետ նպատակ կյանքի կոչելու համար, որն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

1