Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումն անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումն անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումն անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարությունից։

Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ:

Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների­ն անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար։

1