Իսպանացի պատգամավորը միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանի հեռանալ հայկական հողից. Ինյարիտուն Սոթքում է
Գլխավոր » Լրահոս » Իսպանացի պատգամավորը միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանի հեռանալ հայկական հողից. Ինյարիտուն Սոթքում է

Իսպանացի պատգամավորը միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանի հեռանալ հայկական հողից. Ինյարիտուն Սոթքում է

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր, և տեսաուղերձով ցույց տալով Ադրբեջանի սեպտեմբերին կատարած վայրագությունների հետևանքները՝ կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է:

Ինյարիտուն տեսաուղերձը հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-շեշտել է իսպանացի պատգամավորը:

168․am

1