Չենք կարող միջազգային գործընկերներից պահանջել ավելի հայ լինել, քան մեր Խորհրդարանը․ Իշխան Սաղաթելյան
Գլխավոր » Լրահոս » Չենք կարող միջազգային գործընկերներից պահանջել ավելի հայ լինել, քան մեր Խորհրդարանը․ Իշխան Սաղաթելյան

Չենք կարող միջազգային գործընկերներից պահանջել ավելի հայ լինել, քան մեր Խորհրդարանը․ Իշխան Սաղաթելյան

Ասում ենք, եկեք ասենք, որ Հայստանը հանձնառու է Արցախի պաշտպանության գործում, էլ ինչ նոր բան պետք է ասեն, որ հասկանանք, որ էս մարդիկ հրաժարվել են Արցախից։ Հիմա պետք է Լավրո՞վն ասի, որ հասկանանք։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի նշանակմանը՝ ընդդիմադիր գործիչը նշեց․«Այն հայտարարություններն ինչ ինքն արել է, այն, ինչ որ տեսել ենք դրական եմ գնահատում, թե սրանից հետո ինչ կլինի՝ ժամանակը ցույց կտա, եթե անկեղծ Ռուբեն Վարդանյանը Արցախում է Արցախի տնտեսությունը վերականգնելու, հայաթափումը կանխելու համար՝ դա ողջունելի է»։

Խոսելով մինչև տարեվերջ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելուց՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Միայն խորհրդարանական պայքարը բավարար չի լինելու կապիտուլյացիան կանխելու համար, Խորհրդարանը ընդամենը միջոց և հնարավորություն է խնդիրները բարձրաձայնելու, սրանց դիմակը պատռելու, միջազգային ատյաններում Հայաստանի շահերը պաշտպանելու համար։ Փաշինյանը չի առաջնորդվում Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու, առաջնորդվում է իր իշխանությունը պահելու առաջնորդությամբ, եթե հասկանա, որ ստորագրի և մարսի, ապա դա անելու է։ Նա իր միջազգային հանդիպումներում փնտրում է իր անվտանգության և իշխանությունը պահելու երաշխիքներ, հետևաբար ամեն ինչ պայմանավորված է դրանով։ Այս մարդուն իր իշխանությունը պահելուց բացի ուրիշ բան չի հետաքրքրում»,- ասաց նա։

Իշխանությունները մտադիր են Հունգարիայի հետ դիվանգիտական հարաբերություններ հաստատել, հարցին, արդյո՞ք դա կարող է լինել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջը, պատգամավորը կարծում է, որ դա խայտառակություն է․ «Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելը խոսում է Հայաստանի անարժանապատիվ, անողնաշար քաղաքականություն վարելու մասին։ Սրանք այդ քայլով ներում են Ռամիլ Սաֆարովին, այսինքն՝ քնած հայ սպային սպանած և Թուրքիայում ազատության մեջ գտնվող և հերոսացած Ռամիլ Սաֆարովին, սա է այսօրվա իշխանության վարած քաղաքականությունն ու դեմքը։ Սա ընդհանուր համագործակցության կոնտեքստում է կատարվում»։

Ընդդիմադիր գործիչը նշում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք կարծում են, թե Արցախը տալուց հետո ապրելու ենք խաղաղ, անվտանգ, բերեկեցիկ, պետք է քաջ գիտակցեն, որ Արցախը տալով՝ տալիս ենք Հայաստանը։ Հայաստանի կենսագործունեության, զարգացման, հայ ժողովրդի գոյատևման բանալին Արցախում է, Արցախը տալով տալիս ենք Սյունիքը, Ջերմուկը, Վարդենիսն ու Երևանը, այս գիտակցությունը պետք է ունենանք։

Խոսելով միջազգային հանդիպումների արդյունքների մասին՝ ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ այդ հանդիպումների արդյունքում է շատ հստակ ասում, էր միջազգային կոնսենսուս Արցախի նշաձողն իշեցնելու մասին չկա, դա Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է․ «Շատ դեպքերում, որ մենք փաստարկներ ենք ներկայացնում պաշտոնական հանդիպումների ժամանակ, նրանք առաջին անգամ են լսում։ Այստեղ է դժբախտությունը։ Մենք չենք կարող միջազգային գործընկերներից պահանջել ավելի հայ լինեն, քան թե մեր Խորհրդարանից, այստեղ է մեր դժբախտությունը։ ԵԽ 50 պատգամավոր բանաձև է ընդունել Արցախի մասին, Ֆրանսիայի Սենատի որոշումները ու մեր Խորհրդարանի պահվածքը։ Սա է իրականությունը»։

Նրա խոսքով մենք անընդհատ խաղաթուղթ ենք տալիս Ադրբեջանի ձեռքը․ «Նշաձողն  իշխանությունն այնքան է իջեցրել, որ ՀՀ շահերի պաշտպանությունը օրեցօր դառնում է դժվար և անհնարին։ 2 տարի առաջ, որ ասում էինք պետք է հեռանա, որ կարողանանք կանխել այս կորուստների ընթացքը և դուրս գանք ստեղծված իրավիճակից, սրա համար էինք ասում, բայց նա հստակ իր ծրագիրը ուզում է հասցնել ավարտին։ Նրա իշխանությունը շարունակում են պահել ուժային կառույցները, որոնք շարունակում են մարդկանց ճնշել, բռնել, դատապարտել, և ես հույս ունեմ՝ մի օր դուք ականատես կլինեք, որ դեֆակտո և դեյուրե Նիկոլն իշխանություն չունի։ Ժողովրդավարությունից անընդհատ խոսողը այսօր այն մարդիկ, ովքեր ընտրվում են քաղաքապետ, կալանքի տակ են։ Միշտ ասում են՝ խաղաղություն, ժողովրդավարություն և ժողովրդի քվե։ Ժողովրդի քվեն էլ են գողացել, իսկ խաղաղությունից խոսողները դեռ դիերը խրամատներից չեն բերել»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը շեշտում է՝ կարևոր է, որ նահանջ, դադար չլինի և պայքարից խուսափել չլինի, որևէ մեկը չպետք է տեղիք տա այն ճնշումներին, որը գոյություն ունի․ «Այսօր ընդդիմությունը չունի այդ ճոխությունը հավելյալ պառակումների, իրար վարկաբեկելու, դուք տեսել եք՝ Դաշնակցության տեսակետն այստեղ եղել է շատ հստակ. վերջին 3 տարվա մեջ ընդդիմադիր դաշտի բախումներին մենք որևէ կերպ մասնակից չենք լինում։ Մաս չենք կազմում, որովհետև կարծում ենք, որ ընդդիմությունը որքան հնարավոր է պետք է լինի միասնական, համախմբված»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։

1