Մեկնարկել է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովը

Նոյեմբերի 26-ին Արցախի Հանրապետության նիստերի դահլիճում մեկնարկել է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովը:
Համաժողովի նախաձեռնողներն են ԱՀ Ազգային Ժողովը, ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը:
Գիտագործնական համաժողովի ընթացքում նախատեսված են ԱՀ և ՀՀ գիտական, հասարակական, քաղաքական շրջանակների ներկայացուցիչների ելույթներ, քննարկումներ Արցախյան հիմնախնդրի հետ կապված արդիական թեմաների շուրջ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել և համաժողովի գումարումը կարևորել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը:
ԱՀ նախագահի ողջույնի խոսքը փոխանցել է միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, ԱՀ պետնախարարի անունից՝ նրա խորհրդական Նարինե Աղաբալյանը:

