Համազգայինի սաները մշակութային ներկայացումներով հանդես են եկել Բերքի տոնին

Նոյեմբերի 23-ին Մարտունու շրջանի Խերխան գյուղում անց է կացվել «Բերքի տոն», որին մասնակցել են նաև հարակից գյուղի ՝ Մաճկալաշենի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Մունք» պարախմբի և «Հմուտ ձեռքեր» խմբերի սաները:
Համազգայինի «Մունք» պարախմբի սաները ներկայացել են ազգային պարերով՝ միջոցառումը գունավորելով բարձր տրամադրությամբ: