ԱՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել
Գլխավոր » Լրահոս » ԱՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել

ԱՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել

ԱՀ ԱԺ

Արցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ նոյեմբերի 15-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Օրակարգային հարցը «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր:

Նախօրեին օրինափաթեթը քննարկվել և արժանացել էր գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: 27 կողմ ձայնով օրենքների նախագծերի փաթեթը ընդունվել է որպես օրենք:

1