1992 թ. լիարժեքորեն ամրագրվել է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը ու ԱՊՀ լիարժեք անդամ դառնալու հնարավորություն է ընձեռվել ԼՂՀ-ին

Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Նիկոլ Փաշինյանը, հիշատակելով Ալմա-Աթայի հռչակագիրը, խոսում է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից հռչակագրի վավերացման փաստի մասին և թաքցնում է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնող՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. փետրվարի 18-ի որոշման բովանդակությունը, մասնավորապես մի շարք կարևորագույն վերապահումները, որտեղ ոչ միայն լիարժեքորեն ամրագրվել է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, այլև ԱՊՀ լիարժեք անդամ դառնալու հնարավորություն է ընձեռվել ԼՂՀ-ին, որը սահմանված կարգով և ժամկետներում արդեն իսկ անցկացրել էր անկախության հանրաքվե: Այս փաստը թաքցնելը ձեռնտու է միմիայն Ադրբեջանին:

