Կայացել է «Նրանք» գրքի շնորհանդեսը
Գլխավոր » Երիտասարդական » Կայացել է «Նրանք» գրքի շնորհանդեսը

Կայացել է «Նրանք» գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 12-ին-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դպրոցում տեղի է ունեցել նույն դպրոցի սան, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Անի Լազարյանի առաջին գրքի շնորհանդեսը։

Շնորհանդեսին ներկա էին դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, համայնքի ղեկավարն ու Անիի հարազատները, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության մի խումբ ընկերներ։

«Նրանք» գրքի հերոսները հանուն հայրենիքի մահվան հետ առճակատված քաջորդիներն են, ովքեր նահատակվել են Արցախյան 44-օրյա պատերազմում։

Վանքի դպրոցի տնօրեն Արամայիս Բալայանը նշեց, որ այսօր տոն է, քանի որ հավաքվել են ողջունելու իրենց դպրոցի աշակերտուհի Անի Ռուբենի Լազարյանին՝ «Նրանք» գրքի հեղինակության համար։

«Անին մեր դպրոցի գրագետ ու դաստիարակված աշակերտուհիներից է, ում հիշողություններում դեռ այդ չարաբաստիկ պատերազմն է,որը հետք թողեց բոլորիս վրա։

«Նրանք» գիրքը մեր հերոսների, պատերազմի ու այդ սև հիշողությունների մասին է, որը աշակերտական մասշտաբով առաջինն է թե՛ դպրոցում և թե՛ գյուղում։ Ես շատ ուրախ եմ և հպարտ, այո՛, հպարտ եմ, որ ունենք նման աշակերտուհի՝ շնորհաշատ, համեստ ու հայրենասեր։

Շնորհակալ ենք նաև նրա ծնողներին՝ Արցախին արժանի զավակ դաստիարակելու համար»,-նշել է Ա․ Բալայանը։

Միջոցառմանը գրքի թեմային համապատասխան կազմակերպվել էր նաև բեմական ներկայացում՝ զինվորների մասնակցությամբ։

1