ՀՀ իշխանություններն իրենց քայլերով ուղղակի արհամարհում են Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը

ՀՀ անկախության հռչակագիրի նախաբանում հստակ ասվում է, որ անկախության հռչակագիրը հիմնված է 1989թ. դեկտեմբերի 1-ի Հայկական ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա՝ Հայկական ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
1989թ. այդ համատեղ նիստում որոշվեց, որ ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը: