Քննարկվել են տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացներն ու խնդիրները
Գլխավոր » Լրահոս » Քննարկվել են տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացներն ու խնդիրները

Քննարկվել են տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացներն ու խնդիրները

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ՀՅԴ, ԱԺԿ, Արդարություն կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ֆրակցիայի պատգամավորների հետ։

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ու դրա հետևանքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացների խնդիրը։

Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունները հաշվի առնելով՝ կողմերը պայմանավորվել են աշխատել համագործակցության նոր ձևաչափերի շուրջ՝ առավել արդյունավետ դարձնելու միասնական աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Արցախի։

1