ԱՀ Ազգային ժողովում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել

Նոյեմբերի 2-ին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի նախագահությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:
Քննարկվել են նոյեմբերի 3-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգին վերաբերող հարցեր:
Օրակարգում ընդգրկված է 2 հարց։
Առաջինը խորհրդարանի՝ հոկտեմբերի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի երկրորդ ընթերցման ներկայացնելու մասին հարցն է:
Հաջորդ հարցը պատգամավորների հայտարարություններն են:
Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հայտարարեց, որ ԱԺ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին