Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անփոփոխ է և քննարկման ենթակա չէ

Արցախի հանրային հեռուստատեսության «Oր հարցազրույց»-ի հյուրն է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա անդրադարձել է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենացավոտ թեմաներին, որոնք առավել շատ են հուզում մեր ժողովրդին՝ Արցախը հայկական պահելու, մեր ազգային ինքնությունը պահպանելու, քաղաքական ավելի քան երեսնամյա ճանապարհին ձեռք բերած արժեքների ամրագրման հնարավորություններն։
«Արցախը հայկական պահելու լավագույն բանաձևը Արցախում ապրելով պայքարելն է»,- նշել է ԱՀ նախագահը։