Թեհրանը թույլ չի տվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը. Աբդոլլահիան
Գլխավոր » Լրահոս » Թեհրանը թույլ չի տվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը. Աբդոլլահիան

Թեհրանը թույլ չի տվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը. Աբդոլլահիան

Իրանը թույլ չտվեց տարածաշրջանում իրականացնել այն պլանը, ըստ որի Հայաստանը կկտրվեր Իրանից։ Այս մասին Rasadnews հեռուստաալիքի «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել է Աբդոլլահիանը։

Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունը դա արել է նույնիսկ հյուսիսարեւմտյան սահմանների զորավարժություններից առաջ։

«Մենք փորձել ենք խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով»,- հավելեց նախարարը։

yerkir.am

1