Իրանը վերածվել է ԱԹՍ-ներ արտադրող և մերձավորարևելյան հրթիռային գերտերության. Վարդան Ոսկանյան
Գլխավոր » Լրահոս » Իրանը վերածվել է ԱԹՍ-ներ արտադրող և մերձավորարևելյան հրթիռային գերտերության. Վարդան Ոսկանյան

Իրանը վերածվել է ԱԹՍ-ներ արտադրող և մերձավորարևելյան հրթիռային գերտերության. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Իրանական արտադրության ԱԹՍ-ների լայն կիրառությունն Ուկրաինայում ստվերել է էրդողանական վարչախմբի գովական «Բայրաքթարների» իբր փառքը, որի մասին ուկրաինացիները նույնիսկ հասցրել էին երգ գրել։

Ինչպես միշտ, առանց ավելորդ աղմուկի և բարձրագոչ հայտարարությունների ու գովազդի, Իրանը փաստացիորեն վերածվել է ժամանակակից ԱԹՍ-ների ողջ շարքն արտադրող գերտերության, իսկ եթե արժանահավատ լինի այն տեղեկատվությունն, ըստ որի Ռուսաստանը պատրաստվում է իրանցիներից գնել նաև բալիստիկ հրթիռներ, ապա նաև՝ մերձավորարևելյան հրթիռային գերտերության։

Իրանական տելեգրամյան ալիքներում հրապարակված ծաղրանկարում իրանական «Շահեդ» անօդաչուների տաղավարի մոտ հերթ է, մինչդեռ թուրքական «Բայրաքթարները» հաճախորդ չունեն»:

1