2020թ. այս օրը Դաշնակցության վաշտի 26 մարտիկներ իրենց կյանքը զոհեցին Հայրենիքի պաշտպանությանը. 26 լույս տղե՜րք…Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Դաշնակցության վաշտի այն 26 մարտիկներն են, որոնք զոհվել են 2020թ. հոկտեմբերի 6-ին և կից գրել է.
«Ընկերնե՛ր, հիշատակներդ միշտ վառ: Շատ բառեր չեմ գրելու: Դուք, մեր նահատակ մյուս ընկերները, գաղափարի բոլոր մարտիկները… Դուք մեծ պատգամ եք թողել ամենքիս ու մեր սերունդներին: Դուք ձեր արյունով եք սրբացրել մեր հողը, և ձեր արյունը երբեք ջուր չի դառնա»: