Բեկորի ոգին պետք է մշտարթուն պահել

Հոկտեմբերի 6-ը ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր, Ասկոլկա) ծննդյան օրն է:
Ստեփանակերտի Բեկորի անունը կրող պուրակում են հավաքվել Բեկորի ընտանիքի անդամները, կուսակցական, մարտական ընկերները, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ուսուցիչներ ու աշակերտներ:
Աշոտ Ղուլյանի անունը կրող համար 2 դպրոցի սաները հերոսի հուշաքարի մոտ երդվելով համալրել են Զարթոնք մանկապատանեկան կազմակերպության արծվիկների խումբը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Բեկորի ոգին պետք է մշտարթուն պահել, իսկ այդ ոգու կարիքը միշտ եղել ու լինելու է. «Ես ցավում եմ, որ մեր շարքերում այդ ոգու տեր մարդկանց ցանկը նվազել է բոլոր ոլորտներում՝ քաղաքական, ռազմական, հասարակական: Ժամանակակիցներս շատ լավ ենք հիշում ամենածանր պայմաններում վճռական և ճիշտ որոշում կայացնելու Բեկորի ունակությունը, որը մեզ շատ անհրաժեշտ է մանավանդ այս օրերին»:







