Տեր-Պետրոսյանի ու Փաշինյանի տեսակի համար շատ վտանգավոր է դառնում, երբ պայքարի ոգին արթնանում է.սա հոգեբանական գրոհ էր պայքարելու ունակ մեր հայրենակիցների նկատմամբ. Մոսիյան
Գլխավոր » Լրահոս » Տեր-Պետրոսյանի ու Փաշինյանի տեսակի համար շատ վտանգավոր է դառնում, երբ պայքարի ոգին արթնանում է.սա հոգեբանական գրոհ էր պայքարելու ունակ մեր հայրենակիցների նկատմամբ. Մոսիյան

Տեր-Պետրոսյանի ու Փաշինյանի տեսակի համար շատ վտանգավոր է դառնում, երբ պայքարի ոգին արթնանում է.սա հոգեբանական գրոհ էր պայքարելու ունակ մեր հայրենակիցների նկատմամբ. Մոսիյան

30 տարի է՝ մեր երկրի ներքաղաքական կյանքի հիմնական պայքարը երկու ուղղությունների մեջ է ընթանում. մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզն է՝ «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի Արցախը կա», մյուսը՝ որ շրջափակման պայմաններում էլ կարող ենք ունենալ ուժեղ բանակ ու զարգացող պետություն։

Տեր-Պետրոսյանի մեկ այլ թեզ, որով նա փորձում էր համոզել, թե մեր պաշտպանությունն անպաշտպանության մեջ է, բանակ էլ պետք չէ. պետք է ստեղծենք ազգային գվարդիա, ջախջախվեց, երբ առնվազն 30 տարի մեր հողի վրա ապրեցինք խաղաղ ու արժանապատիվ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին։

«Պատահական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ հարցազրույցը տալիս է սեպտեմբերի 27-ի նախօրեին. նրա նպատակը արցախցիներին ու ամբողջ ժողովրդին հոգեպես ու բարոյապես ընկճելն է, քանի որ իր ու Նիկոլ Փաշինյանի տեսակի համար շատ վտանգավոր է դառնում, երբ պայքարի ոգին արթնանում է։ Սա հոգեբանական գրոհ էր պայքարի ելած և պայքարելու ունակ մեր հայրենակիցների նկատմամբ»,-ասաց Մոսիյանը։

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ Լևոն-Տեր Պետրոսյանը նույն պնդումներն անում էր նաև 1996 թվականին, և քանի որ այն ժամանակ չէր կարողացել ի կատար ածել իր ծրագրերը, հիմա գործն ավարտին հասցնելու հնարավորություն է ստացել՝ իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ։

«Լևոն Տեր-Պետրոսյանը մի դեպքում Փաշինյանին անվանում է ազգակործան պատուհաս, մեկ այլ դեպքում՝ կոչ անում համախմբվել նրա շուրջ։ Փոխանակ ասելու, որ առաջին հերթին ազգակործան պատուհասից ազատվել է պետք, ասում է՝ ընդդիմադիրներն էլ պետք է համախմբվեն նրա շուրջ։ Էլ չի խոսում այն մասին, որ ազգակործան պատուհասը երկրի կեսը տվել է ու շարունակում է տալ։ Սա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը, առնվազն, ազնիվ չէ իր ձևակերպումների մեջ»,-նկատում է Արցախի ԱԺ պատգամավորը։
Մոսիյանը համաձայն չէ նաև Տեր-Պետրոսյանի այն դիտարկման հետ, թե Հայաստանը դերակատարում չունի Արցախի հարցում, ավելին՝ համոզված է, որ բավարար մեծ ներուժ ունի հայ ժողովուրդը, ուղղակի պետք է ճիշտ ուղղորդվի և օգտագործվի այն։
«Արցախը հարցը լուծված չէ, իսկ Հայաստանն այդ հարցում անելու բան չի ունենա, քանի դեռ ՀՀ-ում իշխանության են Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի նմանները։ Եկեք արձանագրենք և ճիշտ հասկանանք՝ Հայաստանը չի լվացել ձեռքերն Արցախից, այլ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանն են լվացել։ 1996-ին էլ էր Լևոն- Տեր-Պետրոսյանն ասում, թե այլ ճանապարհ չկա, մենք պարտված ենք, պարտվելու ենք, բայց ավելի քան 30 տարի ապրեցինք խաղաղ ու արժանապատվորեն։ Ցավոք, այդ ընթացքում թույլ տրվեցին սխալներ, և և դրանք օգատգործելով՝ Հայաստանում իշխանությունը բռնազավթվեց, և Տեր-Պետրոսյանի ծրագիրն աստիճանաբար սկսեց իրագործվել։ Այդուհանդերձ, դեռ կարող ենք պայքարել. միայն նրանց նմաններից չի կազմված մեր ազգը։ Վստահ եմ, որ կարող ենք համախմբվել ու տեր կանգնել մեր իրավունքներին»,-ասաց Մոսիյանն ու եզրափակեց՝ եթե Տեր-Պետրոսյանը մտածում է, թե ՌԴ-ն կորցրել է Արցախի հարցի լուծման բանալին և հույս ունի, թե Փաշինյանի ու նրա արտասահմանյան հովանավորների օգնությամբ կհասցնի իրագործել իր ծրագիրը, ապա չարաչար սխալվում է։

Աղբյուր` Փաստինֆո

1