Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ հանդիպում է կայացել
Գլխավոր » Լրահոս » Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ հանդիպում է կայացել

Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ հանդիպում է կայացել

Սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ։

Հանդիպմանը քննարկվել են Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։


Արցախի Հանրապետության
ԱԳՆ տեղեկատավության և հասարակայնության հետ կապերի վարչություն

1