Լույս է տեսել նահատակված բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի գիրքը
Գլխավոր » Լրահոս » Լույս է տեսել նահատակված բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի գիրքը

Լույս է տեսել նահատակված բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի գիրքը

Սեպտեմբերի 21-ի կայացել է Արցախյան վերջին պատերազմում նահատակված բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի «Լռության փոխարեն» գրքի շնորհանդեսը: Հայասերի ընկերների ջանքերով հրատարակված գրքում տեղ են գտել Հայասերի՝ տարբեր տարիների գրված ստեղծագործությունները, նրա հարազատ Խնուշինակ գյուղի հետ կապված պատմություններ, գյուղի տոհմերի, հայտնի համագյուղացիների մասին տեղեկություններ, արցախյան բարբառով արտահայտություններ:

2020թ. նոյեմբերի 8-ին՝ հրադադարից ընդամենը մեկ օր առաջ նահատակված հայրենասեր մտավորականի, ուսուցչի, գրողի մասին հիշողություններով կիսվել են նրա ընկերները, գործընկերները, իսկ Ծովատեղի և Խնուշինակի միջնակարգ դպրոցի սաները հանդես են եկել Հայասերի ստեղծագործությունների ասմունքով:

Միջոցառման ընթացքում Արցախի գրողների միությունը Հայասեր Հովսեփյանին հետմահու պարգևատրել է «Նարեկացի» մեդալով: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հայասերի ծնողները, հարազատները, ընկերները, Արցախի գրողների միության անդամներ:

1