Հայաստանին տանում են պարտադրված պարտության
Գլխավոր » Լրահոս » Հայաստանին տանում են պարտադրված պարտության

Հայաստանին տանում են պարտադրված պարտության

Իշխանության պատգամավորներից մեկը ԱԺ-ում խոստովանեց, որ օրեր առաջ սահմանագծին ստեղծված իրադրության վերաբերյալ ՔՊ-ն փակ քննարկում է ունեցել իր ղեկավարի, ԱԳ նախարարի ու ԱԽ քարտուղարի հետ, և իրենց համար Ադրբեջանի գործողություններն անակնկալ չեն եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը:

«Քաղաքական իշխանությունը հստակ նշում է, որ սպասել են ադրբեջանական հարվածներին ու սա այն դեպքում, որ ճակատից եկող պաշտոնական և ոչ պաշտոնական լուրերը ցույց են տալիս, որ պետությունը ադրբեջանական ագրեսիային որևէ ձևով պատրաստ չի եղել:
Ինչ որ առումով՝ իրավիճակը որոշ գործոններով նման է 44-օրյա պատերազմին, երբ պարզվեց, որ իշխանությունը, նրա առանցքային դերակատարները տեղյակ են եղել պատերազմից, բայց որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել:

Դրա հետևանքով, ինչպես 44-օրյա, այդպես էլ՝ այս վերջին ագրեսիայի մեկնարկին, խոցվեցին զորամասեր, ռազմական օբյեկտներ, դիրքեր:

Եթե իշխանությունը տեղյակ է եղել ադրբեջանական հարվածին, ապա այդ զորամասերում նվազագույն թվով զինծառայողներ պետք է լինեին, տեխնիկան համապատասխան վայրում լիներ, իսկ ՀՕՊ-ի կամ այլ համակարգերը պետք է պահեստային վայրեր տեղափոխվեին ու այնտեղից մարտական խնդիր լուծեին:

Հայաստանը տանում են պարտադրված պարտության»,- գրել է Աբրահամյանը:

1